National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2014
Հանդիպումներ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում

Փետրվարի 24-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը Սեւանա լճում ավանդական ձկնատեսակների բազմացման ծրագրի, Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ծրագրի եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման խնդիրների քննարկումն էր:

Ըստ բնապահպանների՝ ձկնապաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին, ըստ որի ՝ Սեւանա լիճը ՀՀ քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սեւանա լճում ավանդական ձկնատեսակների բազմացման ծրագրով նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչեւ 2023 թ. հասցնել տարեկան 50 հազար տոննայի, եւ այս ցուցանիշին հասնելու համար լիճ պետք է լցվի ֆոսֆոր եւ ազոտ պարունակող 50 հազար տոննա արհեստական կեր: Բնապահպանները կարծում են, որ ազոտը եւ ֆոսֆորը կնպաստեն Սեւանա լճի ճահճացմանը:

Հաջորդ մտահոգությունը առնչվում էր նույնպես Սեւանա լճին. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 2019թ. հունվարի 1-ը կկազմեն 240 միլիոն խմ՝ նախկին 170 միլիոն խմ-ի փոխարեն:

Հաջորդ հարցը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությանը: Բնապահպանների վերլուծությունները ցույց են տալիս, որ հանքավայրի հետագա շահագործումը կվնասի հարակից Մելիք գյուղին:

Նույն օրը հանձնաժողովը հանդիպեց նաեւ տարբեր մարզերից եկած ֆերմերների հետ: Նրանք տեղեկացրին, որ իրենց տրամադրված հացահատիկի ոչ որակյալ սերմնացուի պատճառով հարյուրավոր հողօգտագործողներ հայտնվել են անելանելի վիճակում: Իսկ սերմեր տրամադրած ՊՕԱԿ-ը փորձում է դատարանի միջոցով լուծել ծագած խնդիրները: Դատական գործերից երկուսն ավարտվել են հօգուտ հողօգտագործողների, երկուսը՝ ի վնաս նրանց: Հողօգտագործողներն ակնկալում են ոլորտի պատասխանատուների աջակցությունը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը վստահեցրեց, որ կքննարկեն, կուսումնասիրեն մտահոգությունները, առաջարկությունները եւ անհրաժեշտության դեպքում օրենսդրական լուծումներ կտրվեն:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am